«Բարնլիի» նոր գլխավոր մարզիչ կարող է դառնալ Վենսան Կոմպանին:
Բելգիացին, ով ներկայումս գլխավորում է «Անդերլեխտը», մոտ է անգլիական ակումբ տեղափոխվելուն, հայտնում է The Guadrian-ը: Այս աշխատանքի համար նա պատրաստ է հեռանալ բելգիական թիմից։
2021/22 մրցաշրջանի վերջում «Բարնլին» զբաղեցրել է 18-րդ տեղը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնշիփում։
Կոմպանին Անգլիայում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում» 2008-ից 2019 թվականներին: