Vbet ՀՊԼ-ի 35-րդ տուրում «Ալաշկերտը» ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում 3-0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին։
27-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը բացեց Ալբերտ Մնացականյանը։ 47-րդ րոպեին Ջեյմս Սանթոսի հիանալի անցումից և փոխանցումից հետո Դավիթ Խուրցիձեն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։
70-րդ րոպեին Ժոզե Էմբալոն խփեց հանդիպման վերջին գոլը։ Ինչպես երևում է հեռարձակման կրկնապատկերում, Էմբալոյի հարվածից հետո գնդակը չէր հատել դարպասային գիծը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Շահեն Աղայանը արձանագրեց դարպասի գրավում։
«Ալաշկերտը» վաստակեց 50 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը։ ԲԿՄԱ-ն 18 միավորով վերջին՝ 9-րդ տեղում է։