«Տոտենհեմն» իր կայքում հայտնել է, որ ակումբի բաժնետերերը համաձայնել են 150 մլն ֆունտ հատկացնել Անտոնիո Կոնտեին՝ ամառային տրանսֆերների համար։ Այս գումարը կարող է ավելի շատ դառնալ ֆուտբոլիստների վաճառքի հաշվին։
Թիմի ուժեղացման համար միջոցների հատկացումը իտալացու պայմաններից մեկն էր, երբ նա համաձայնվեց Լոնդոնում փոխարինել Նունո Էշպիրիտու Սանտոյին։
Այժմ անհրաժեշտ միջոցներով Կոնտեն նպատակ ունի ամրապնդել մի քանի դիրքեր՝ դարպասապահ, կենտրոնական և եզրային պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան և հարձակվող։ Թիմին կարող են միանալ վեց կամ յոթ նոր խաղացողներ:
Կոնտեն ցանկանում է, որ թիմն ունենա պահեստայինների երկար նստարան, և նա նաև ցանկանում է ձեռք բերել փորձառու խաղացողների: