«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն ամռանը կարող է տեղափոխվել ֆրանսիական Լիգա 1: Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ֆավորիտ է համարվում մերսիսայդցիների ֆուտբոլիստի համար պայքարում:
Մանեի ապագան դեռևս անորոշ է, բայց անձամբ սենեգալցին ցանկություն է հայտնել մնալու՝ փաստելով, որ իրեն ամեն ինչ դուր է գալիս և նա երջանիկ է: Այդուհանդերձ, 30-ամյա ֆուտբոլիստը վերջնական որոշում կկայացնի Չեմպիոնների լիգայի՝ «Ռեալի» դեմ եզրափակիչ խաղից հետո:
Բացի ՊՍԺ-ից, Մանեի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական երկու թիմեր՝ «Բավարիան» և «Բարսելոնան»: Սենեգալցին դեռ մեկ տարվա պայմանագիր ունի ակումբի հետ: Ընթացիկ մրցաշրջանում Մանեն բոլոր մրցաշարերում 50 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, դարձել է 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: