«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մեկնաբանել է Էրլինգ Հոլանդի տեղափոխությունը անգլիական ակումբ։
Ըստ իսպանացու՝ թիմը զգալիորեն կփոխի խաղային մարտավարությունը։ Կիսապաշտպանը տպավորված է այս տրանսֆերով.
«Մենք սպասում ենք վիկինգի ժամանմանը։ Նա մեզ համար շատ բան փոխող խաղացող է։ Մենք այժմ օգտագործում ենք կեղծ ինը համար: Ինձ համար պարզ էր, որ Հոլանդը կարող է գալ։ Մենք նրա համար տեղ ունեինք։
Հոլանդը հրաշք է. Դորտմունդում խաղից հետո ես Դիասին ասացի. «Նա քեզ նոր խաղամակարդակի դուրս բերեց»,- մեջբերում է Ռոդրիին AS-ը: