«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն ասել է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն առաջիններից էր, որ շնորհավորել է իրեն Անգլիայի չեմպիոն դառնալու առթիվ։
«Կլոպն առաջիններից էր, որ շնորհավորեց ինձ չեմպիոնության առթիվ։ Մենք միշտ միմյանց մեծ հարգանքով ենք վերաբերվել։ Նա նորից լավ մրցաշրջան անցկացրեց «Լիվերպուլի» հետ ու բարդացրեց մեր կյանքը։
Կլոպը հիանալի մարդ է ու մարզիչ, նա դա արդեն շատ տարիներ է ցույց տալիս»,- Գյունդողանի խոսքերն է փոխանցում Sport1.de-ն։