Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր կայացավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
Երևանում կայանալիք առաջնությանը 39 երկրի շուրջ 250 բռնցքամարտիկ կմասնակցի: Բացման անչափ գեղեցիկ արարողության ժամանակ նախ ներկայացվեցին բոլոր երկրները: Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանն էր:
Պաշտոնական արարողությանը հաջորդել է մշակութային մասը, որը հագեցած էր լուսային և գրաֆիկական նորովի լուծումներով: Շոուի ընթացքում յուրահատուկ ոճով ներկայացվել են Հայաստանի պատմությունը և մշակույթը: Հայաստանում առաջին անգամ կիրառվել են նաև կինետիկ գնդեր:
Ներկայացնում ենք բացման շքեղ արարողության լուսանկարները: