Տեղի ունեցավ Պորտուգալիայի գավաթի եզրափակիչը։
Վճռորոշ խաղում «Պորտուն» 3-1 հաշվով հաղթեց «Տոնդելային»։ «Պորտուի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Մեհդի Թարեմին, ևս մեկ գոլ խփեց Վիտոր Ֆերեյրան։ «Տոնդելայի» միակ գոլը խփեց Նետո Բորժեսը։
Այսպիսով, «Պորտուն» նվաճեց երկրի գավաթը և դարձավ «Ոսկե դուբլի» հեղինակ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիսաբոնը ներկայացնող գրանդ ակումբը նվաճել էր Պորտուգալիայի չեմպիոնությունը։