Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում, «Միլանը» հյուրընկալվել էր «Սասուոլոյին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Օլիվյե Ժիրուն, իսկ 32-ին ֆրանսիացին դուբլի հեղինակ դարձավ։ 4 րոպե անց Կեսյեն խփեց թիմի 3-րդ գոլը։ Հատկանշական է, որ բոլոր գոլերի փոխանցումներն արեց Ռաֆաել Լեանը։
Այսպիսով, «Միլանը» 86 միավորով հռչակվեց երկրի չեմպիոն։ Պիոլիի թիմն այս խաղում միայն պարտության դեպքում էր չեմպիոնությունը զիջելու «Ինտերին»։
«Միլանը» վերջին անգամ Սկուդետոն նվաճել էր 2010/11 մրցաշրջանում։ Սա թիմի 19-րդ չեմպիոնությունն էր։