Vbet ՀՊԼ 34-րդ տուրում «Նորավանքը» ընդունել էր «Ալաշկերտին» ու փրկվեց պարտությունից:
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց 73-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Մարկո Միլինկովիչը։ 7 րոպե անց Իբրահիմը հավասարեցրեց հաշիվը՝ փրկելով «Նորավանքին» պարտությունից։
Այս խաղից հետո «Նորավանքը» 25 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ալաշկերտը» 47 միավարով՝ 3-րդը։ Մոտակա հետապնդող «Արարատից» ալաշկերտցիներն առաջ են ընդամենը 1 միավորով։