Vbet ՀՊԼ-ի 34-րդ տուրում «Արարատ-Արմենիան» մրցակցի դաշտում 2-1 հաշվով հաղթեց «Ուրարտուին»։
Դմիտրի Գունկոյի սաները հանդիպման մեկնարկում կարողացան ստանալ լուրջ առավելություն։ 13-րդ և 15-րդ րոպեներին համապատասխանաբար գոլի հեղինակ դարձան Արմեն Համբարձումյանը և Մաիլսոն Լիման։
73-րդ րոպեին փոխարինման մտած Սամվել Հակոբյանը կրճատեց հաշվի տարբերությունը՝ խփելով իր առաջին գոլը Հայաստատնի Բարձրագույն խմբի առաջնություններում։
«Արարատ-Արմենիան» վաստակեց 71 միավոր և կրկին հավասարվեց «Փյունիկին»։ «Ուրարտուն» 36 միավորով 6-րդ տեղում է։