Ա Սերիայի վերջին՝ 38-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Տորինոյին» ու 3 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին հյուրերի կազմում բացեց Աբրահամը, իսկ 42-ին նշանակված 11-մետրանոցից հետո Թեմին դուբլ ձևակերպեց։
78-րդ րոպեին մրցավարը ևս մեկ 11-մետրանոց նշանակեց տանտերերի դարպասին, այս անգամ գնդակին մոտեցավ Պելեգրինին ու այն ուղարկեց ուղիղ ցանցի մեջ։
«Ռոմայի» կազմում վնասվածքի պատճառով բացակայում էր Հենրիխ Մխիթարյանը։
Այս խաղից հետո «Ռոման» 63 միավորով 5-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Տորինոն» 50 միավորով՝ 10-րդը։