VBET ՀՊԼ 34-րդ տուրում «Արարատը» ընդունել էր ԲԿՄԱ-ին ու պարտություն կրեց 1-2 հաշվով։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց 53-րդ րոպեին․ հյուրերի կազմում աչքի ընկավ Արթուր Սերոբյանը։
77-րդ րոպեին Էդգար Մովսեսյանը կրկնապատկեց հաշիվը։ «Արարատը» խաղի հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ կարողացավ կրճատել հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Մարկո Պրլևիչը։
Այս խաղից հետո «Արարատը» 46 միավորով մնաց 4-րդ տեղում, իսկ ԲԿՄԱ-ն 18 միավորով նախավերջին տեղում է։