«Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսը մերժել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Նյուքասլի» առաջարկները։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, ուրուգվայցին չի ցանկացել տեղափոխվել նշված ակումբներ, քանի որ վերջիններս չեն մասնակցելու Չեմպիոնների Լիգայի առաջիկա խաղարկությանը։
Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է նաև ՊՍԺ-ն, սակայն այս պահին բանակցություններ չեն ընթանում։ 22-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում պորտուգալական ակումբում մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 34 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։