«Ալաշկերտի» հարձակվող Ժոզե Էմբալուն հրավիրվել է Գվինեա-Բիսաուի ազգային հավաքական։
Ինչպես տեղեկացնում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը, հարձակվողը մասնակցելու է Աֆրիկայի գավաթի առաջիկա հանդիպումներին։
Գվինեա-Բիսաուի հավաքականը մայիսի 30-ին մրցելու է Սան Տոմե և Պրինսիպիի, իսկ հունիսի 7-ին՝ Սիերա Լեոնեի հավաքականների հետ։