Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիան (JFA) ոչ պաշտոնական առաջարկ է ստացել 2023 թվականին Ասիայի գավաթի խաղարկությունն անցկացնելու համար, հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով Nikkan Sports-ին։
Ավելի վաղ Ասիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (AFC) հայտարարել էր, որ Չինաստանը հրաժարվել է ընդունել մրցաշարը երկրում ստեղծված ծանր համաճարակաբանական իրավիճակի պատճառով։
«Եթե Ասիայի գավաթը հնարավոր լիներ անցկացնել Ճապոնիայում, ապա դա, անշուշտ, մեծ հաջողություն կլիներ», — ասել է JFA-ի նախագահ Կոզո Տաշիման:
Մրցաշարի մյուս հավանական տանտերերն են Քաթարը, Սաուդյան Արաբիան և Ավստրալիան: Մրցաշարը 24 թիմերի մասնակցությամբ պետք է անցկացվեր 2023 թվականի հունիսի 16-ից հուլիսի 16-ը Չինաստանի 10 քաղաքներում։