Մյունխենի «Բավարիան» չի ցանկանում ձեռք բերել «Բենֆիկայի» հաևձակվող Դարվին Նունյեսին։
Ինչպես տեղեկացնում է Sport1-ը, գերմանական գրանդն ի սկզբանե դիտարկում էր ուրուգվայցու տարբերակը, սակայն պատրաստ չէ վերջինիս տրանսֆերի համար վճարել պահանջվող 80 միլիոն եվրոն։
22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք գրանդ ակումբներ, այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն։
Նունյեսը պորտուգալական ակումբում է հանդես գալիս 2020 թվականից։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։