Գերմանացի պաշտպան Սերդար Տասկին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
«Արդեն երկու տարի է՝ ֆուտբոլ չեմ խաղում։ Շուտով կստանամ մարզչական արտոնագիր և կսկսեմ մարզչական կարիերա»,- նշել է 35-ամյա ֆուտբոլիստը։
Տասկին, որը 14 հանդիպման է մասնակցել Գերմանիայի ազգային հավաքականում, ակումբային կարիերայում հանդես է եկել «Շտուտգարտում», «Բայերում», «Բավարիայում», Մոսկվայի «Սպարտակում» և թուրքական «Բաշակշեհիրում»։