ԱՊԼ 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր «Նյուքասլին» ու 0-2 հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ կեսում։ 55-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը։ Իսկ 85-ին Բրունո Գիմարայնսը կրկնապատկեց այն։
Այս տուրից հետո «Արսենալը» 5-րդն է մրցաշարային աղյուսակում և ՉԼ-ում խաղալու պայքարում զիջում է «Տոտենհեմին», որը 68 միավորով 4-րդն է։
«Նյուքասլը» 46 միավորով 12-րդն է։