Ա Սերիայի 37-րդ տուրում «Յուվենտուսը» ընդունել էր «Լացիոյին» ու չկարողացավ պահել հաղթական հաշիվը։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին Ալվարո Մորատայի փոխանցումից հետո բացեց Վլահովիչը։ 36-րդ րոպեին Մորատան կրկնապատկեց այն։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 51-րդ րոպեին, Սանդրոն ինքնագոլի հեղինակ դարձավ՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Խաղի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին Միլինկովիչ-Սավիչը փրկեց «Լացիոյին» պարտությունից։
Այս խաղից հետո «Յուվենտուսը» 70 միավորով 4-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում, իսկ «Լացիոն» 63 միավորով՝ 5-րդը։