Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակի» կազմում գոլերի քանակով Ալեքսանդր Սոբոլևը հավասարվել է Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանին։
Երեկ մոսկովյան ակումբի հարձակվողը ՌՊԼ-ի 29-րդ տուրի խաղում գրավեց «Զենիթի» դարպասը (1:1), իսկ այս գոլը նրա համար 25-րդն էր Ռուսաստանի առաջնությունում «Սպարտակի» կազմում:
Թիմի կազմում խփած գոլերի քանակով Սոբոլևը հավասարվեց Վալերի Կարպինի, Զե Լուիշի և Յուրա Մովսիսյանի հետ։
Սոբոլևը «Սպարտակի» կազմում 25 գոլ է խփել առաջնության 59 խաղում, Կարպինը` 68, Զե Լուիշը` 86, Մովսիսյանը` 62: