Մայիսի 15-ին Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց Ժոզե Պեզեյրուին ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
62-ամյա մասնագետն արդեն սկսել է կատարել իր պարտականությունները։ Նրան կօգնեն Նիգերիայի հավաքականի նախկին հարձակվող Ջորջ Ֆինիդին և Սալիսու Յուսուֆը:
Պեզեյրուի վերջին աշխատավայրը եղել է Վենեսուելայի հավաքականը։
Նա մարզել է նաև Սաուդյան Արաբիայի հավաքականը, «Սպորտինգը», «Պորտուն», «Բրագան», իսկ «Ռեալում» եղել է մարզչի օգնական։