Ա Սերիայի 37-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Կալյարիին» ու 3-1 հաշվով հաղթանակ տարավ։
25-րդ րոպեին միլանցիների կազմում հաշիվը բացեց Իվան Պերիշիչը, 51-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը կրկնապատկեց այն, իսկ երկու րոպե անց տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը։
Հանդիպման վերջակետը դրեց Լաուտարոն՝ 84-րդ րոպեին դառնալով դուբլի հեղինակ։
Այս խաղից հետո «Ինտերը» 81 միավորով 2-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում և մրցաշրջանի ավարտից 1 տուր առաջ երկու միավորով է հետ մնում առաջատար «Միլանից»։ Եթե վերջին տուրում «Միլանը» հաղթի կամ նույնիսկ ոչ-ոքի ավարտի «Սասուոլոյի» հետ խաղը, կհռչակվի երկրի չեմպիոն, սակայն «Միլանի» պարտության և «Ինտերի» հաղթանակի դեպքում, չեմպիոն կդառնա «Ինտերը»։