Vbet ՀՊԼ-ի 33-րդ տուրում «Ալաշկերտը» այսօր 2-1 հաշվով հաղթեց «Արարատին»։
Խաղում վիճահարույց դրվագ էր գրանցվել «Ալաշկերտի» տուգանային հրապարակում․ գնդակը դիպել էր Սանտոսի ձեռքին, սակայն գլխավոր մրցավար Զավեն Հովհաննիսյանը չէր նշանակել 11-մետրանոց հարված։
«Արարատի» մամուլի ծառայությունը հրապարակել է վերոնշյալ դրվագի տեսանյութը՝ հայտնելով, որ ակումբը կբողոքարկի այն։