VBET ՀՊԼ 33-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։
Հանդիպման հաշիվը բացվեց միայն 70-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Սերգեյ Վակուլենկոն՝ իր թիմին պարգևելով այնքան կարևոր 3 միավորը։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 68 միավորով կրկին մոտեցավ առաջատար «Փյունիկին» (70), որն այս տուրում վաղը կմրցի «Ուրարտուի» հետ։