Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած արմռեստլինգի Եվրոպայի առաջնությունում իրենց հիանալի են դրսևորել Հայաստանի ներկայացուցիչները։
29-ամյա Աշոտ Ադամյանը 65 կգ քաշային կարգում հաղթանակի է հասել ադրբեջանցի մրցակցի նկատմամբ՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։
17-ամյա Արման Մրթեյանը 60 կգ քաշայինների եզրափակիչում հաղթել է Թուրքիայի ներկայացուցիչ Օրհան Ույգունին՝ նույնպես դառնալով աշխարհամասի չեմպիոն։ Արմանը երրորդ անգամ է նվաճում Եվրոպայի չեմպիոնությունը։