«Լիվերպուլի», «Ռեալի» և «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Խավի Ալոնսոն կարող է գլխավորել բելգիական «Բրյուգեն»։
Ալոնսոն 2019 թվականից գլխավորում է «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմը, սակայն վերջինիս գործող պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Ինչպես տեղեկացնում է HLN-ը, Սարգիս Ադամյանի թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Ալֆրեդ Շրյոդերը կարող է գլխավորել Ամստերդամի «Այաքսը», իսկ այդ դեպքում «Բրյուգեն» գլխավորելու հիմնական թեկնածուն կլինի Ալոնսոն։