ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է ՌՖՄ-ի` Ասիական ֆուտբոլային կոնֆեդերացիային հնարավոր միանալու մասին։
«Այդ գաղափարը գալիս է ինչ-որ քաղաքական գործիչից, ոչ թե ՌՖՄ-ից, քանի որ դա կնշանակեր ռուսական ֆուտբոլի հետընթաց 100 տարով», — ասել է Ալեքսանդր Չեֆերինը STA-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ռուսական ակումբներին, ինչպես նաև ազգային թիմերին Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) և Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) զրկել են միջազգային մրցաշարերին մասնակցելու իրավունքից։
2028 կամ 2032 թվականներին Եվրոպայի առաջնությունն անցկացնելու Ռուսաստանի հայտը նույնպես մերժվել է։