Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին, ով Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչն է, պատասխանել է լրագրողների՝ աշխարհի լավագույն մարզչի մասին հարցին:
«Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին։ Ես չեմ սիրում ինձ քվեարկել, թող դա ուրիշներն անեն։ Բայց Եվրոպայում կան շատ ուժեղ մարզիչներ:
Ես ապրում եմ ուրախ պահերով և հուսով եմ, որ դրանք երկար կտևեն: Մենք ունենք հսկայական, շատ պարզ և դժվար նպատակ: Ամեն ինչ կտանք դրան հասնելու համար»,- 62-ամյա Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։
Անչելոտիի գլխավորությամբ «Արքայական ակումբը» ժամանակից շուտ դարձավ Իսպանիայի չեմպիոն։ Բացի այդ, մադրիդյան ակումբը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ «Լիվերպուլի» հետ կվիճարկի գավաթը։