Լա Լիգայի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 6-0 հաշվով ջախջախեց «Լևանտեին»։
«Արքայական ակումբի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ֆեռլան Մենդին, Կարիմ Բենզեման և Ռոդրիգոն։
«Ռեալը» վաստակեց 84 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Լևանտեն» 29 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։