Ավարտվել է Հայաստանի՝ վերջին 30 տարիների լավագույն ձախ կիսապաշտպանի քվեարկությունը, որի արդյունքները կհրապարակվեն բոլոր դիրքերում լավագույններին որոշելուց հետո:
Իսկ այսօրվանից սկսած՝ ՀՖՖ-ի կազմակերպած քվեարկությամբ որոշելու ենք վերջին 30 տարիների լավագույն կենտրոնական և/կամ հենակետային կիսապաշտպաններին:
Քանի որ ընտրվելու է միանգամից 2 կենտրոնական կիսապաշտպան, այս անվանակարգում անհրաժեշտ է քվեարկել ոչ թե մեկ, այլ երկու ֆուտբոլիստի օգտին:
Մեկ, կամ երկուսից ավել քվեներով քվեաթերթիկները համարվելու են անվավեր և չեն հաշվարկվելու:
Քվեարկելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/39W7P7C, լրացնել անուն-ազգանուն և իրականում գոյություն ունեցող էլ.հասցե, ընտրել նախընտրած թեկնածուներին և հաստատել ընտրությունը:
Քվեարկության վերջնաժամկետն է մայիսի 16-ը՝ 18:00:
Թեկնածուները՝