Այսօր՝ մայիսի 11-ին, կայացավ Բելգիայի առաջնության հերթական տուրի հանդիպումը, որում հանդիպեցին առաջնության առաջատարները՝ «Բրյուգեն» և «Յունիոնը»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 1-0 հաշվով։ Սեփական դարպասը գրավեց հյուրերի դարպասապահ Մորիսը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինման դուրս գալով խաղի 55-րդ րոպեին։
Այս հաղթանակի շնորհիվ «Բրյուգեն» վաստակեց 46 միավոր և երեք միավորի առավելություն ունի «Յունիոնի» նկատմամբ։ Մրցաշրջանի ավարտին մնացել է 2 տուր։