Հռոմում կայացավ Իտալիայի գավաթի 2021/22 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը, որում հանդիպեցին «Յուվենտուսն» ու «Ինտերը»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում միլանյան ակումբը հաղթեց 4-2 հաշվով։
«Ինտերը» 8-րդ անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր։
Առաջին խաղակեսում գրանցվեց մեկ գնդակ։ Հանդիպման 6-րդ րոպեին միլանյան թիմի կիսապաշտպան Նիկոլո Բարելան հրաշալի գոլի հեղինակ դարձավ՝ բացելով խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում թուրինցիները երկու գնդակ ուղարկեցին Հանդանովիչի դարպասը․ նախ աչքի ընկավ Մորատան, իսկ երկու րոպե անց՝ Վլահովիչը։ Սակայն 80-րդ րոպեին Չահլանօղլուն հավասարեցրեց խաղի հաշիվը՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Լրացուցիչ ժամանակում Պերիշիչը դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։