VBET ՀՊԼ 32-րդ տուրում «Արարատը» ընդունել էր նորընծա գավաթակիր «Նորավանքին» ու 4 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
Առաջին կեսում «Արարատը» պարբերաբար ճնշում էր գործադրում մրցակցի վրա և առավել վտանգավոր հարվածներով սպառնում ստանդարտ դիրքերից։ Սակայն «Արարատը» հաշիվը կարողացավ բացել միայն հյուրերի տասը հոգով մնալուց հետո․ 37-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով խաղադաշտից հեռացվեց «Նորավանքի» ֆուտբոլիստ Սերգեյ Օռլովը, իսկ առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին Խուան Բրավոն բացեց հանդիպման հաշիվը։
Երկրորդ կեսում «Արարատն» էլ ավելի մեծացրեց ճնշումը, իսկ «Նորավանքը», որը 3 օր առաջ գավաթային եզրափակչի էր մասնակցել, արդեն կարծես ուժ և ցանկություն այնքան էլ չուներ պայքարելու համար։ Այսպիսով 60-րդ րոպեին «Արարատի» կազմում հաշիվը կրկնապատկեց Էդգար Մալաքյանը, որը 3 րոպե անց դուբլի հեղինակ դարձավ։
Հանդիպման վերջակետը դրվեց հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ․ 4-րդ գոլը Հայաստանի գավաթակրի դարպասն ուղարկեց Ալիյուն։
Այս խաղից հետո «Արարատը» 46 միավորով 3-րդն է ՀՊԼ մրցաշարային աղյուսակում, իսկ «Նորավանքը» 23 միավորով՝ 7-րդը։