Բիլբաոյի «Ատլետիկը» ցանկանում է ամռանը նոր գլխավոր մարզիչ հրավիրել թիմ: Այս մասին հայտնում է Marca-ն:
Թեկնածուներից մեկը ՊՍԺ-ի նախկին մարզիչ Լորան Բլանն է։ Ֆրանսիացի մասնագետի կարիերայում վերջին ակումբը եղել է կատարյան «Էր Ռայյանը», որից նա հեռացել է այս տարի։
«Ատլետիկի» նոր մարզչի պաշտոնի մյուս հավակնորդը ՊՍԺ-ի ներկայիս մարզիչն է։