Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բրազիլացի ֆուտբոլիստը բաց էր թողել «կապտանռնագույնների» վերջին երկու հանդիպումները՝ «Խետաֆեի» (3:0) և «Գալաթասարայի» (4:1) դեմ, սակայն այժմ պատրաստ է օգնել իր թիմին առաջիկա կարևորագույն մրցավեճերում։
«Ռաֆինյան պատրաստ է վերադառնալ «Բարսելոնայի» կազմ՝ այսօր լիարժեք մարզում անցկացնելուց հետո։ Բրազիլացին հույս ունի մոտ օրերս կրկին դուրս գալ խաղադաշտ։ Առջևում «Բետիսի» և ՊՍԺ-ի դեմ հանդիպումներն են, ընդ որում՝ փարիզյան ակումբի դեմ խաղը նրա գլխավոր թիրախն է», — գրել է Ռոմանոն։
Կատալոնական ակումբի ճամբարից կա ևս մեկ դրական լուր. լիարժեք մարզումներին է վերադարձել նաև թիմի առանցքային կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը։
Հիշեցնենք, որ 29-ամյա Ռաֆինյան ֆանտաստիկ մրցաշրջան է անցկացնում։ Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում նա մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Չեմպիոնների լիգայում բրազիլացին անցկացրել է 1 խաղ և խփել 2 գնդակ։
























































