ՖԻՖԱ-ի բողոքարկման կոմիտեն հաստատել է, որ ԱԱ-2022-ի որակավորման փուլի Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականների միջև խաղը կվերախաղարկվի։ Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Խաղը պիտի կայանար 2021-ի սեպտեմբերի 5-ին Սան-Պաուլուում։ Մեկնարկային սուլիչից անմիջապես հետո այն դադարեցվել էր։
Պատճառը Արգենտինայի հավաքականի խաղացողներ Ջովանի Լո Չելսոյի, Քրիստիան Ռոմերոյի և Էմիլիանո Մարտինեսի դաշտ մտնելն էր։ Բրազիլիայի օրինապահ մարմինների տվյալների համաձայն՝ խաղացողները խախտել էին երկիր մուտք գործելու կանոնները, քանի որ վերջին երկու շաբաթում իրենց գտնված վայրերի մասին ոչ ճիշտ տեղեկություններ էին հաղորդել։
Վերախարկվող հանդիպման օրվա մասին կլինի հավելյալ տեղեկատվություն։
Նշենք, որ Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականներն արդեն որակավորվել են կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին։