VBET ՀՊԼ 32-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունել էր «Նոային» ու նվազագույն հաշվով պարտություն կրեց։
Հանդիպման միակ գոլը խփվեց արդեն 3-րդ րոպեին․ «Նոայի» կազմում աչքի ընկավ Դմիտրի Լավրիշչևը։
Խաղի մնացած ընթացքում թիմերը չկարողացան հաջողության հասնել։
Այս խաղից հետո «Արարատ-Արմենիան» 65 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Նոան» 37 միավորով՝ 5-րդը։