VBET Հայաստանի Գավաթի եզրափակչում «Նորավանքին» պարտվելուց հետո (0-2) «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը ասաց հետևյալը․
«Խաղի մեկնարկում մեր թիմի գործողություններում որոշակի լարվածություն կար, երկու թիմերի վրա ազդեց նաև անձրևը։ Երկրորդ կեսում ամբողջությամբ վերահսկում էինք խաղը, բայց չկարողացանք արդյունքի հասնել։
Շնորհավորում եմ «Նորավանքին» հաղթանակի համար։
Առաջին կեսի վերջնամասում երկու թիմերի մարզչական շատբերի միջև վիճաբանության մասին կասեմ, որ ֆուտբոլ է, էմոցիաներ են։
Ժամանակը հետ տալ չի լինում․ հնարավոր է, այլ փոփոխություններ կարելի էր անել, բայց խաղից հետո միշտ հեշտ է խոսել։ Խարիտոն Այվազյանի խաղից ամեն դեպքում գոհ եմ։
Երբ մրցակիցը գոլ է խփում, միշտ էլ թերություն կա, թերացել ես»։