VBET Հայաստանի Գավաթի եզրափակչում մրցում են «Նորավանքն» ու «Ուրարտուն»։
Առաջին կեսն ավելի ակտիվ էին սկսել «Նորավանքի» ֆուտբոլիստներն ու, կարելի է ասել, որ ակտիվությունը պահպանեցին ողջ կեսի ընթացքում։ Արդեն առաջին րոպեին տանտեր համարվող թիմը կարող էր բացել հաշիվը, բայց դարպասին մոտ տարածությունից Եվգենի Կոբզարի կատարած հարվածը շեղ ընթացավ։ «Ուրարտուն» փորձում էր հակագրոհներ կազմակերպել, սակայն շատ դեպքերում դրանք իրենցից լուրջ վտանգ չէին ներկայացնում։
Այսպիսով, 29-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ռուդոսելսկին գլխով գնդակը փոխանցեց դարպասին շատ մոտ կանգնած Մուստաֆինին, որն էլ բացեց հանդիպման հաշիվը։
Գոլից հետո Սերգեյ Մկրտչյանը տուգանայինի մատույցներից ուժեղ հարված կատարեց, սակայն Հենրի Ավագյանը ևս փայլուն գործեց այս դրվագում՝ հեռացնելով գնդակը։
Թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվով։