«Շալկեն» վերադարձավ Բունդեսլիգա. Գելզենկիրխենի թիմը երաշխավորեց մրցաշարային աղյուսակի առաջին տեղը Երկրորդ Բունդեսլիգայում՝ առաջնության ավարտից մեկ տուր առաջ:
33-րդ տուրում «Շալկեն» սեփական հարկի տակ 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սանկտ Պաուլիի» նկատմամբ՝ առաջին խաղակեսից հետո պարտվելով 0:2 հաշվով։
Բունդեսլիգայի երկրորդ ուղիղ ուղեգրին հավակնում են «Համբուրգը», «Դարմշտադը» և «Վերդերը»։
Հիշեցնենք, որ «Շալկեն» լքել էր Բունդեսլիգան մեկ տարի առաջ։
























































