Դորտմունդի «Բորուսիայի» տնօրենների խորհրդի անդամ Միխայել Ցորկը մեկնաբանել է Բունդեսլիգայի 21-րդ տուրի «Բայերի» հետ հանդիպման արդյունքը (4:3), հաղորդում է Bild-ը:
«Մենք լավ էինք խաղում ,սակայն, հանդիպման վերջնամասում ամեն ինչ փոխվեց:
Վերջին 10 րոպեները աղետալի էին մեզ համար: Պաշտպանական գծում աններելի սխալներ թույլ տվեցինք»,-ասել է Ցորկը:
Այս հանդիպումից հետո, «Բայերը» վաստակեց 37 միավոր և զբաղեցրեց աղյուսակի 5-րդ հորիզոնականը, «Բորուսիան» 39 միավոր ունի և գտնվում է երրորդ տեղում: