Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունել է «Էմպոլիին» և 4-2 հաշվով կամային հաղթանակ է տարել։
Խաղի հաշիվը բացվել է արդեն 5-րդ րոպեին. հյուրերի կազմում գոլի հեղինակ է դարձել Անդրեա Պինամոնտին։ 28-րդ րոպեին Քրիստիան Ասլանին կրկնապատկել է իր թիմի առավելությունը; 40-րդ րոպեին Սիմոնե Ռոմանյոլին գնդակն ուղարկել է սեփական դարպասը, ինչի շնորհիվ միլանցիները կրճատել են հաշվի տարբերությունը, իսկ 45-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը՝ 2-2։
Այնուհետև, արգենտինացին դուբլ է ձևակերպել, իսկ Ալեքսիս Սանչեսը երկրորդ կեսին ավելացված ժամանակում ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ 4-2։
36 տուրից հետո Սիմոնե Ինձագիի թիմը գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ 78 միավորով։ «Միլանը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել, գտնվում է 77-րդ տեղում։