Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ հաղթեց «Լեսթերին»: Իտալական թիմի հաղթական գոլը խփեց Տեմի Աբրահամը՝ 11-րդ րոպեին:
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հռոմյան թիմի հայտացուցակում չէր:
Հիշեցնենք, որ Առաջին խաղում թիմերը փոխանակել էին մեկական գնդակ: «Ռոման» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Նիդեռլանդները ներկայացնող «Ֆեյենորդի» հետ: Վերինս կիսաեզրափակիչի պաստախան խաղում ոչ-ոքի խաղաց «Մարսելի» հետ ու եզրափակիչ դուրս եկավ առաջին խաղում տարած 3:2 հաշվով հաղթանակի շնորհիվ: