VBET ՀՊԼ 31-րդ տուրում «Փյունիկը» ընդունել էր «Նոային» ու 2-1 հաշվով հաղթանակ տարավ։
Խաղի հաշիվը բացվեց 20-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Ուրոշ Նենադովիչը։ 75-րդ րոպեին Կարաբայոն կրկնապատկեց հաշիվը։ 9 րոպե անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց «Փյունիկի» դարպասին, որն անվրեպ իրացրեց Մակսիմ Մայրովիչը՝ կրճատելով հաշվի տարբերությունը։ Հյուրերին ավելին անել չհաջողվեց։
«Փյունիկը» վաստակեց 67 միավոր, շրջանցեց «Արարատ-Արմենիային» ու գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Նոան» 34 միավորով 5-րդն է։