«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է տարեց հարձակվողների մասին։
«Կարիմ Բենզեման խելք ու արդյունավետություն է ցուցաբերում։ Նրա գործողությունները պարզ ու արդյունավետ են։ Նա շատ լավ է տեսնում խաղի պատկերը։ Մեր առջև հետաքրքիր տեսարան է ողջ Եվրոպայով․ ամենատարեց հարձակվողներն ամենաարդյունավետն են։
Ռոբերտ Լևանդովսկին, Բենզեման, Զլատան Իբրահիմովիչը գոլեր են խփում և՛ 35, և՛ 40 տարեկանում։ Եվրոպայի լավագույն հարձակվողները 30-ն անց մարդիկ են։ Նրանք օգտվում են մրցակիցների սխալներից»,-ֆրանսիացու խոսքերն է փոխանցում Get Football French News-ը։