Երկուշաբթի օրը՝ մայիսի 2-ին, Լոնդոնում կայացավ Չեմպիոնշիփի 45-րդ տուրի հանդիպումը, որում «Ֆուլհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Լուտոն Թաունին»։
Հանդիպումն ավարտվեց «Ֆուլհեմի» ջախջախիչ հաղթանակով՝ 7։0 հաշվով։
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Ալեքսանդր Միտրովիչը։ Այժմ նա իր ակտիվում ունի 43 գոլ։ Այս ցուցանիշը ռեկորդային է Անգլիայի 2-րդ դիվիզիոնի համար՝ Պրեմիեր լիգայի ստեղծումից ի վեր։
Հավելենք, որ այս հաղթանակի շնորհիվ «Ֆուլհեմը» ժամանակից շուտ դարձավ Չեմպիոնշիփի հաղթող՝ վաստակելով 90 միավոր։ Իսկ 27-ամյա սերբը կկարողանա բարելավել իր ռեկորդը «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում վերջին տուրում (մայիսի 7):