MLS-ի հերթական տուրում «Կոլամբուս Քրյուն» սեփական հարկի տակ 3-0 հաշվով հաղթեց «Դի Սի Յունայթեդին»։
Տանտերերի կազմում 71-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Լուկասը վնասվածքի պատճառով բաց էր թողել իր թիմի նախորդ երկու հանդիպումները։
«Կոլամբուսը» անցկացրած 9 խաղում վաստակել է 12 միավոր և Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ «Դի Սի Յունայթեդը» 9 միավորով վերջին տեղում է։