Vbet ՀՊԼ-ի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիա» — «Փյունիկ» խաղից հետո իր տպավորություններով կիսվեց «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
«Այսօր խաղում էին երկու տարբեր խաղաոճեր ունեցող թիմեր։ Ես գիտեի, թե մրցակիցն ինչի հաշվին է փորձելու արդյունքի հասնել։ «Փյունիկում» շատ բարձրակարգ հարձակվողներ կան, և նմանատիպ խաղերում սխալվելը կարող է ճակատագրական լինել։
Փորձում էինք հիմնականում եզրերով գրոհել, քանի որ մրցակցի դարպասներին հասնելը շատ դժվար էր։ Հնարավորինս փորձում էինք ազատ տարածություններ գտնել և օգտվել դրանցից»,- նշեց ռուս մասնագետը։