Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լեսթերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ: Հանդիպման 15-րդ րոպեին հյուրերի կազմում Պելեգրինին բացեց հաշիվը։ 67-րդ րոպեին Մանչինիի ինքնագոլի արդյունքում հաշիվը հավասարվեց: Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ:
«Ֆեյենորդը» սեփական հարկի տակ հաղթեց «Մարսելին»։
Հանդիպման առաջին խաղակեսը բավականին գոլառատ ստացվեց։ Նախ տանտերերը երկու րոպեում երկու գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը (գոլերը՝ Դեսերս և Սինիստերա), սակայն ֆրանսիացիները շատ արագ կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը (գոլերը՝ Դիենգ և Գերսոն)։
Երկրորդ խաղակեսում, մրցավարի մեկնարկային սուլիչից վայրկյաններ անց Դեսերսը կրկին առաջ մղեց տանտերերին հաշվի մեջ։
Կիսաեզրափակչի պատասխան հանդիպումները կկայանան մայիսի 5-ին։